Վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Գարդաբանիում այցելել է «Պլանտա» ջերմոցային ֆերման: Այս ջերմոցը ամենամեծն է համարվում Վրաստանում և հագեցած է նորագույն եվրոպական տեխնոլոգիաներով:
«Պլանտա» ջերմոցը համարվում է Վրաստանի ներդրողների Հիմնադրամի հաջողված ներդրումային ծրագրերից մեկը, որն իրականացվում է ֆրանսիական Richel Group և հոլանդական Certhon ընկերության հետ համագործակցությամբ: Նախագծի առաջին փուլը ավարտվել է 2015 թ.-ին, որի շրջանակներում ջերմոցային գյուղատնտեսությունը ընդլայնվել է 4.4 հա.-ով: 2016 թ.-ին նախագծի երկրորդ փուլի իրականացման արդյունքում, «Պլանտա»-ն ընդլայնվել է 12 հեկտարով: Ներկա պահին 22,2 միլիոն դոլար է ներդրվե նախագծի կայացման համար:
Վրաստանի վարչապետը այցելել է ջերմոց և գնահատել ծրագրի կարևորությունը: Նա ընդգծել է Վրաստանի ներդրումային ֆոնդի դերը տեղի արդյունաբերության զարգացման և բնակչության զբաղվածության առումով: Ըստ Գիորգի Կվիրիկաշվիլիի, «Պլանտա» ջերմոցային գյուղատնտեսության նախագիծը նպաստում է Վրաստանում գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մրցունակությանը, ինչը շատ կարևոր է, որ վրացական արտադրանքը առավելագույնս մրցակցի հարևան երկրներից ներկրված արտադրանքի հետ:
«Այս ներդրման արդյունքն այն է, որ աշխատանքի կտեղավորվի 250 մարդ: Բացի այդ, այստեղ արտադրվում է ժամանակակից եվրոպական չափանիշների արտադրանք, որը կվաճառվի տեղական շուկայում, ինչպես նաև կարտահանվի: Սա պարզ օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է Վրաստանը օգտագործել այն հնարավորությունները, որոնք այսօր առկա են, Եվրոպայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, որպեսզի մեծացնեն տեղական ներդրումները և տեղի բնակչության զբաղվածությունը: Սա համարվում է ներմուծման փոխարինում և ավելի բարձր որակի տեղական արտադրանք և երկրի համար շատ կարևոր արտահանում», – հայտարարել է վարչապետը:
Արտադրության գործընթացը “Պլանտա” ջերմոցում տեղի է ունենում Նիդեռլանդներից և Ֆրանսիայից ժամանած բարձր որակավորում ունեցող մասնագետների վերահսկողության ներքո: Բանջարեղենները, որոնք աճեցվում են ջերմոցային համալիրում, շուկայում ներկայացված են «Պլանտա» ապրանքանիշով:
Լուսինե Աստոյան