Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցերում գրառում է կատարել 2025-2028 թվականներին գյուղատնտեսության ֆինանսավորման վերաբերյալ։
Ինչպես նշում է Պապուաշվիլին, 2025-2028 թվականներին գյուղատնտեսության մեջ կներդրվի 3 000 000 000 լարի։
«2028 թվականին մենք կհասնենք. ագրոբիզնեսում ներդրումների՝ 24 մլրդ լարիի, գյուղմթերքի արտահանման՝ 2 300 000 000 լարիի:
Վերջին 12 տարիների ընթացքում. ագրոբիզնեսում ներդրումների ծավալը 7,6 մլրդ լարիից հասել է 16,6 մլրդ լարիի, գյուղմթերքի արտահանումը 511 մլն լարիից հասել է 1,44 մլրդ լարիի»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։