Այսօր երեկոյան Ախալքալքում տեղացած ուժեղ կարկուտից տուժողները շատ են:
Կարկուտի հետևանքով Ախալքալաքում և մոտակա գյուղերում, ինչպես նաև Նինոծմինդայում և շրջանի շատ գյուղերում հողին են հավասարեցվել բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել են պտղատու ծառերը, կարտոֆիլի, հացահատիկի բերքը:
Կարկտի հետևանքով գյուղացիներին հասցված վնասի չափը դեռ պարզ չէ:
«Այս տարի լավ բերք էր եղել հույսեր էինք փայփայում, լրիվ գետնին հավասարվեց, դե արի ու միայն հողագործության հույսին մնա, ինչ կարող ես անել անկանխատեսելի հարված էր», – ասում է կարկտից տուժած գյուղացիներից մեկը: