Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար է նշանակվել Ալեքսանդր Ծուլաձեն։

Ծուլաձեն 2023 թվակնաի դեկտեմբերի 2024 օգոստոսն ընկած ժամանակատավածում եղել է ԿԳԵ նախարարի առաջին տեղակալ, մինչ այդ՝ 2019 թվականից, Վրաստանի Գերագույն դատարանի ցմահ դատավորն էր։ 2024 թվականի օգոստոսից Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի տնօրենն էր։

Ծուլաձեն ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի իրավագիտության մագիստրատուրան։ Նա նաև ստացել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավագիտության դոկտորի աստիճան՝ Summa Cum Laude գնահատմամբ։

Նշենք՝ սեպտեմբերի 28-ին Գիորգի Ամիլախվարին հրաժարական էր տվել ԿԳ նախարարի պաշտոնից։