Այսօր՝ օգոստոսի 30-ին, հրապարակվել են միասնական ազգային ​​քննությունների վերջնական արդյունքները: Ստուգելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։ Համակարգ մուտք գործելուց հետո դիմորդը կտեսնի այն բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն, որի համար նա ձեռք է բերել ուսումը շարունակելու իրավունք։ Այսօրվանից դիմորդի անձնական էջը տեղեկատվություն է տրամադրում նաև պետական ​​դրամաշնորհ ստանալու մասին։

Վրացերենի ուսուցման ծրագրերում ընդգրկվել է շուրջ 1 390 դիմորդ, նրանցից պետական ֆինանսավորում է ստացել ավելի քան 200-ը:

Jnews-ը կապ է հաստատել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հետ, պարզելու համար, թե ո՞րն է եղել նվազագույն միավորը ֆինանսավորում ստանալու համար, որտեղից մեց հայտնեցին, որ հստակ բալ չեն կարող նշել քանի որ ֆինանսավորվում են ամենաբարձր վարկանիշով ուսանողները: Օրինակ, եթե նախատեսված է ֆինանսավորել հարյուր ուսանողի, ֆինանսավորվում են ցանկում ամենաբարձր միավորներ հավաքած հարյուր ուսանողները:

Նշենք նաև, որ 2022 թվականին կրթությունի բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու իրավունք է ստացել ավելի քան 32 100 դիմորդ, ինչը կազմում է գրանցված դիմորդների ավելի քան 77%-ը։ Պետական ​​դրամաշնորհ է ստացել շուրջ 6 550 դիմորդ, որից ավելի քան 1000 դիմորդ ստացել է 100%-անոց դրամաշնորհ, 70%-ը՝ մինչև 1500, 50% դրամաշնորհ՝ ավելի քան 4000 դիմորդ։

Տեղեկության համար հավելենք, որ ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը կազմում է 80: Քննության նվազագույն շեմը համարվում է հաղթահարված, եթե դիմորդի ստացած միավորը 24-ից բարձր է: Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել է 557 դիմորդ, նրանցից 24.24%-ին չհաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հիշեցնում է ապագա ուսանողներին, որ պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է առաջիկա օրերին դիմել այն բարձրագույն ուսումնական հաստատություն (որտեղ նրանք ստացել են ուսումը շարունակելու իրավունք):