2025 թվականին կենսաթոշակները կբարձրանան: Այս մասին ասվում է Կառավարության կողմից խորհրդարան ներկայացված 2025 թվականի բյուջեի նախնական տարբերակում։
Նախագծի համաձայն՝ 70 և ավելի տարեկան թոշակառուների կենսաթոշակը բարձրացվում է 35 լարիով և սահմանվում է 450 լարի։ Բարձրալեռ շրջաններում նույն կարգի թոշակառուների կենսաթոշակը կկազմի գրեթե 540 լարի։
Մինչև 70 տարեկան անձանց կենսաթոշակը բարձրացվում է 20 լարիով և սահմանվում է 335 լարիի չափով, իսկ լեռնային բնակավայրերում այն կգերազանցի 400 լարիի սահմանը։
Բացի ծերության կենսաթոշակից, հաջորդ տարի նկատելիորեն կբարձրանա մինչև 18 տարեկան սահմանափակ կարողության տեր անձանց սոցիալական նպաստը 35 լարիով, իսկ մյուս կատեգորիայի սահմանափակ կարողության տեր անձանց նպաստը՝ 20 լարիով։
Երեկ կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել 2025 թվականի բյուջեի նախնական տարբերակը։ Ընդհանուր բյուջեի հարկային եկամուտները սահմանվել են 24,4 մլրդ լարիի չափով, որը կազմում է ՀՆԱ-ի 25,1%-ը:
Համախառն բյուջեի դեֆիցիտը կազմում է ՀՆԱ-ի 2,5%-ը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 36,8%-ը։
Վերոնշյալ ցուցանիշների շրջանակներում 2025 թվականի համախմբված բյուջեի ծախսային մասը կազմում է 31,2 մլրդ լարի, որի շրջանակներում ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության պարտավորությունները։
Աղբյուրը՝ bizzone.info