Թբիլիսիի օդանավակայանը հուլիսի 30-ի գիշերը ընդհատել է ուղեւորների ընդունելությունը: Այս տեղեկատվությունը հաստատում են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Ինչպես գրում են սոցիալական ցանցերի օգտատերերը՝ ժամը 22:30-ի սահմաններում շենքում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել: Իրավապահները զննել են օդանավակայանի շենքը և հարակից տարածքը՝ պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել:
«Անվտանգության նկատառումներից ելնելով մարդիկ տարհանվել են օդանավակայանից: Տեղում աշխատում էին սակրավորները: Վտանգավոր իրեր չեն հայտնաբերվել: Ներկայումս Թբիլիսիի միջազգային օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով», – հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից: