Այս պահին ուսուցիչների 46%-ը լիովին պատվաստված է: «ԻնտերպրեսՆյուզ»-ին հայտնել են Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից:
Ինչպես նշում են գերատեսչությունում, պատվաստված ուսուցիչների թիվն օրեցօր ավելանում է:
«Պատվաստման մակարդակը բարձր է ոչ միայն նախարարությունում, այլև բուհերում և հանրակրթական հաստատություններում: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստված ուսուցիչների թիվը 9%-ից հասել է 46%-ի և նրանց թիվն օրեցօր աճում է», – «Ինտերպրես»-ին հայտնել են կրթության նախարարությունից:
Տեղեկության համար, համաձայն համակարգող խորհրդի անդամների հայտարարության՝ դպրոցներում կրթական ծրագիրն սկսելու վերաբերյալ առաջարկությունը կտրվի միայն այն դեպքում, եթե ուսուցիչների 80%-ը պատվաստվի կորոնավիրուսի դեմ: