Ըստ ԿԸՀ-ի՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին արտերկրում ընտրատեղամասեր կբացվեն այն երկրներում, որտեղ նախորդ խորհրդարանական ընտրություններում կամ ընդհանրապես նախորդ ընտրություններում ընտրատեղամասեր չեն եղել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին։
Նրա խոսքով, այդպիսի երկրներն են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆինլանդիան, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան և Ավստրալիան։
Նա նաև նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկելու է հոկտեմբերին կայանալիք ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր ստեղծելու հարցը։
«Օրենքի համաձայն՝ ընտրական վարչությունն Արտաքին գործերի նախարարությունից ստացել է թարմացված տվյալներ Վրաստանի 65508 քաղաքացիների մասին, ովքեր հյուպատոսական գրանցում ունեն երկրից դուրս և ունեն ընտրելու իրավունք։ Այս տվյալների հիման վրա այսօրվա հանդիպմանը կքննարկվի 42 երկրներում 60 ընտրատեղամասերի բացման հարցը։
Հատկանշական է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանում ավելի շատ ընտրատեղամասեր են բացվում, քան 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Դրանք բացվում են նաև այն երկրներում, որտեղ նախորդ խորհրդարանական ընտրություններում կամ ընդհանրապես նախորդ ընտրություններում ընտրատեղամասեր չեն եղել։ Այդ երկրներն են՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ֆինլանդիան, Կորեայի Հանրապետությունը, Ճապոնիան, Ավստրալիայի:
Հիշեցնենք, որ օրենսդրության համաձայն՝ արտերկրում ընտրատեղամաս է ստեղծվում հյուպատոսությունում գրանցված ոչ պակաս, քան 50 և ոչ ավելի, քան 3000 ընտրողների համար»,- հայտարարել է Նաթիա Իոսելիանին։