Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսների ընթացքում հարկերից պետական բյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 15,172 մլրդ լարի, որից գրեթե 32%-ը՝ քաղաքացիների վճարած հարկերից։
Վրաստանի ֆինանսների նախարարության համախմբված (կոնսոլիդացված) բյուջեի (առանց համախմբման) եկամուտների համաձայն՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին պետական գանձարան ֆիզիկական անձանց հարկերից մուտք է գործել 4,804 մլրդ լարի, իսկ 2023 թ.-ի նույն ժամանակահատվածում ՝ 4,049 մլրդ լարի։
Բացի այդ, ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում 4,804 մլն լարի մուտք է գործել եկամտահարկից, 50,440 մլն լարի՝ անհատ ձեռնարկատերերի եկամտահարկից, իսկ 130,564 մլն լարի՝ ֆիզիկական անձանց կողմից ստացված շահաբաժիններից և այլն։
Այս տարվա հունվար-օգոստոսին պետական գանձարան մուտք է գործել 22,739 մլրդ լարի։
Աղբյուրը՝ Bizzone