«Վրաստանն ունի գյուղատնտեսական արտադրանքի որակի առումով առաջատար երկրներից մեկը դառնալու ներուժ և դրան նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ջրային ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, շուկաների հասանելիությունը, որոնք ապահովում են մի շարք ազատ առևտրի համաձայնագրեր», – հայտարարել է Վրաստանի ագրոբիզնեսի ասոցիացիայի ղեկավար Իրակլի Չիքավան:
Վերջինիս խոսքով, այսօր, երբ տեղի է ունենում նոր աշխարհակարգի վերաբաշխումը, և դա առաջին հերթին վերաբերում է համաշխարհային պարենային մատակարարմանն ու արտադրությանը, Վրաստանը պետք է իր տեղը գրավի սննդամթերքի արտադրության համաշխարհային շուկայում։
«Շատ անելիք կա ինչպես ռազմավարական, այնպես էլ կոնկրետ մակարդակներում։ Օրինակ՝ Իսրայելը շատ հաջողակ երկիր է՝ շատ քիչ ռեսուրսներով։ Իսրայելի գյուղատնտեսական ռազմավարությունն ընդգրկում է 2020-2027 թվականներն ընկած ժամանակահատվածը և հաշվարկված է, որ երկիրը 10 անգամ ավելի քիչ հասանելիություն ունենա ջրին, քան այսօր: Այսօր Վրաստանում նման խնդիր չկա։ 1 հա-ի ոռոգումը ստանդարտ դրույքաչափերով է մեզ մոտ, եվրոյով հաշվելու դեպքում մեկ հեկտարը 20-25 եվրո արժի, իսկ ջուրը անսահմանափակ քանակությամբ է։ Ոչ մի այլ երկիր չի կարող ունենալ ջրի այն քանակությունը, որոնք հասանելի են վրացի ֆերմերներին»,- ասել է Չիքավան:
Նրա խոսքով, Վրաստանում գյուղատնտեսության հիմնական խնդիրը գիտելիքի և ժամանակակից տեխնոլոգիաների բացակայությունն է։