ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում, խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար ծնունդով ջավախքցի Արման Ծառուկյանը (Հայաստան) պարտության է մատնել ամերիկացի մրցակցին Բենեիլ Դարիուշին։
Հենց առաջին ռաունդում Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին, որը UFC դասակարգման չորրորդ համարն է եղել։ Հայ մարտիկից պահանջվել է մեկ րոպե հաղթանակի հասնելու համար։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարավ 21-րդ հաղթանակը։ Նա կրել է 3 պարտություն։
Արման Ծառուկյանը 50 հազար դոլար բոնուս է ստացել։