Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 23-25-ը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ, տեղ-տեղ հնարավոր է հորդառատ անձրև, կարկուտ, ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում և 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է սպասվում ծովում։
Այս մասին տեղեկությունը տարածում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալությունը։
«Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, ինչպես նաև սողանքային գործընթացների առաջացման և ուժեղացմանը լեռնային շրջաններում (վտանգի մակարդակը միջին է)»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։