«Վրացական երազանք»-ը ներկայացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին քսան անդամներին։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է ցուցակի առաջին անդամին, իսկ մինչ այդ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հասցեին գովեստի խոսքեր է ասել՝ նշելով, որ Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր նրա շնորհիվ է։

Ներկայացնում ենք ցուցակի առաջին 20 անդամներին՝ Բիձինա Իվանիշվիլի, Իրակլի Կոբախիձե, Իրակլի Ղարիբաշվիլի, Շալվա Պապուաշվիլի, Մամուկա Մդինարաձե, Թեա Ծուլուկիանի, Լաշա Տալախաձե, Վախթանգ Թուրնավա, Մակա Բոճորիշվիլի, Գենո Պետրիաշվիլի, Սոզար Սուբարի, Մարիամ Կվրիվիշվիլի, Անրի Օխանաշվիլի, Նիկոլոզ Սամխարաձե, Էկա Չիչինաձե, Շոթա Բերիկաշվիլի, Լևան Մախաշվիլի, Միխեիլ Կղավելաշվիլի, Գիորգի Գաբունիա, Լիկա Շարտավա։