Հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի 6 քաղաքում քաղաքապետի 18 թեկնածու է առաջադրվել: Ասպինձա, Ադիգենի և Բորժոմի քաղաքներում պայքարն ընթանում է կոնկրետ երկու թեկնածուների միջև՝ ընդդիմության և իշխանության: Եվ միայն երկու քաղաքական ուժ՝ իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցություններն են տարածաշրջանի բոլոր քաղաքներում առաջադրել իրենց թեկնածուներին:

Ախալցիխե

Ախալցիխեում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու: Նրանք են՝

Զուրաբ Սադաթեիշվիլի՝ «Եվրոպական Վրաստան» (N2)
Դավիթ Բալիաշվիլի՝ «Միասնական ազգային շարժում» (N5)
Մանուչար Չաչանիձե՝ «Լելո» (N9)
Գիորգի Արվելաձե՝ «Գախարիա-Վրաստանի համար» (N25)
Միխեիլ Կեթիլաձե՝ «Ազատ Վրաստան» (N37)
Իրակլի Լազարաշվիլի՝ «Վրացական երազանք» (N41)

Ախալքալաք

Ախալքալաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու: Նրանք են՝

Արսեն Կարապետյան՝ «Եվրոպական Վրաստան» (N2)
Մելիք Ռաիսյան՝ «Միասնական ազգային շարժում» (N5)
Մելքոն Մակարյան՝ «Վրացական երազանք» (N41)

Ադիգենի

Ադիգենում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու: Նրանք են՝

Մարեխ Դաթիաշվիլի՝ «Միասնական ազգային շարժում» (N5)
Գոչա Քիմաձե՝ «Վրացական երազանք» (N41)

Ասպինձա

Ասպինձա քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու: Նրանք են՝

Գիորգի Գիորգաձե՝ «Միասնական ազգային շարժում» (N5)
Ռոստոմ Մագրաքվելիձե՝ «Վրացական երազանք» (N41)

Բորժոմի

Բորժոմիում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու: Նրանք են՝

Գիվի Ջոլբորդի՝ «Միասնական ազգային շարժում (N5)
Օթար Արբոլիաշվիլի՝ «Վրացական երազանք» (N41)

Նինոծմինդա

Նինոծմինդայում ևս քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու: Նրանք են՝

Ավագ Բդոյան՝ «Միասնական ազգային շարժում» (N5)
Անիվարդ Մոսոյան՝ «Վրացական երազանք» (N41)
Սուրեն Մոսոյան՝ նախաձեռնող խումբ (N51)