Օգոստոսի 24-ի կեսօրից Վրաստանի լեռներում և լեռնային շրջաններում, ինչպես նաև օգոստոսի 25-ին և 26-ին օրվա առաջին կեսից հետո սպասվում է կարճատև, տեղ-տեղ հորդառատ անձրև, կայծակ, կարկուտ և քամի։
Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Գերատեսչության տվյալներով՝ սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերում հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքային ու սելավային գործընթացների առաջացման ու ակտիվացման պատճառ դառնալ։