Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորներն երեկվա նիստում հաստատեցին 2022 թվականի բյուջեն, ինչպես նաև հաստատեցին Սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքացուցակը։

Ախալքալաքի 2022 թվականի բյուջեն կազմում է 10,7 մլն լարի։

Պատգամավորները հաստատեցին նաև Սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցների հաստիքացուցակը, ինչպես նաև Սակրեբուլոյի անդամի գործունեության իրականացման հետ կապված ծախսերը։ Հաստատումը կապված է բոլոր պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հետ։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի աշխատավարձը կկազմի 4950 լարի,իսկ Սակրեբուլոյի նախագահինը՝ 4510 լարի։

Քաղաքապետի առաջին տեղակալը կստանա 3850 լարի, տեղակալը՝ 3520 լարի։ Առաջին կարգի ծառայության պետը կստանա 2200 լարի, 2-րդ կարգի աշխատակիցները՝ 1980 լարի, 3-րդ կարգինը՝ 990-1100 լարի, իսկ 4-րդ կարգինը՝ 880 լարի։

Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալը կստանա 3410 լարի, տեղակալը` 2200 լարի, հանձնաժողովի նախագահը` 2200 լարի, խմբակցության նախագահը` 2000 լարի, խմբակցության տեղակալը` 1760 լարի:

Առաջին կարգի ապարատի նախագահը` 2200 լարի, 2-րդ կարգի աշխատակիցները` 1980 լարի, իսկ 3-րդ կարգինը` 1100 լարի: