Այսօր՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 695, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակի 8 նոր դեպք է գրանցվել։
Ադիգենի՝ 1
Ասպինձա՝ 0
Ախալցիխե՝ 1
Ախալքալաք՝ 1
Բորժոմի՝ 5 և
Նինոծմինդա՝ 0
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 77 անձ. Ախալցիխեում՝ 2, Բորժոմիում՝ 62, Ադիգենում՝ 2, Ասպինձայում՝ 4, Ախալքալաքում՝ 7 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 14 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 2 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 612, իսկ մահացածներինը՝ 47:
Այս պահի դրությամբ սպասվում է 39 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 8 անձ, ընթանում է փորձաքննություն։