Մահացել է մոտ 35 տարեկան երիտասարդ կին, ըստ նախնական տեղեկությունների, նրան Ազատության փողոցում՝ քաղաքի գերեզմանատան տարածքում վրաերթի է ենթարկել «Volvo» մակնիշի ավտոմեքենան: Jnews-ը ճշտում է տեղեկատվությունը Ներքին գործերի նախարարությունից:
Մոտ երկու ժամ առաջ, ժամը 19:00-ին, կինը տեղափոխվել է հիվանդանոց, նա մահացած է եղել: Մահացածի ինքնությունը պարզում են իրավապահ մարմինները, սակայն, ըստ բժիշկների, կինը մոտ 50 տարեկան է:
Ականատեսները, ովքեր անցնում էին Ազատության փողոցում՝ SJGC գազի բաշխիչ ընկերության գրասենյակի հարևանությամբ, ասացին, որ կնոջը հարվածել է մեքենան, բայց նրանք չեն տեսել, թե ինչպես են վրաերթի ենթարկվել: Մեքենան գտնվում էր ջարդրտված վիճակում` պատին հարվածելու հետևանքով:
Կա վարկած, ըստ որի իբր մեքենան պարզապես դիպել է մահացած կնոջը:
Jnews-ը ճշտում է տեղեկատվությունը Ներքին գործերի նախարարությունից: