Անցած տարվա ընթացքում Վրաստանում մոտ 7,2 հազար տուգանք է կիրառվել վարորդների նկատմամբ՝ արտանետումների ստանդարտը գերազանցելու պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի բնապահպանական վերահսկողության վարչությունը։
2023 թվականի սեպտեմբերի 4-ից ի վեր, իրավաբանական անձանց համար նշանակվել է 926, իսկ ֆիզիկական անձանց՝ 6 267 տուգանք։
Մոտ 4,5 հազար տուգանված քաղաքացիներ եղել են ավտոմեքենաների վարորդներ, ավելի քան 2,4 հազարը՝ միկրոավտոբուսների, 287-ը՝ բեռնատարների, 9-ը՝ ավտոբուսների։
Տուգանքների վիճակագրությունն ըստ քաղաքների.
Վրաստանի չորս խոշոր քաղաքներում տրանսպորտային միջոցների մոնիթորինգն իրականացնում է բնապահպանական վերահսկողության վարչությունը։