Վրաստանի խորհրդարանը 77 կողմ, 23 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Համաներման մասին» օրինագիծը:
«Վրացական երազանքի» պատրաստած օրինագիծը խորհրդարանում քննարկվում էր շուրջ յոթ ժամ՝ բուռն քննարկումների և հակասությունների ֆոնին, թե ում պետք է վերաբերի, և ում չի կարելի համաներում շնորհել: «Վրացական երազանքը» նշում է, որ իրենց պատրաստած փոփոխությունները համապատասխանում են Շառլ Միշելի փաստաթղթի ոգուն: Նրանք ընդդիմությանը կոչ են անում սատարել նշված օրինագիծը:
Ինչ վերաբերում է օրինագծի բովանդակությանը, ապա «Համաներման մասին» օրինագծի համաձայն, հունիսի 20-21-ի իրադարձությունների բոլոր մեղադրյալներն ու դատապարտյալները ազատ կարձակվեն: Բացի այդ, կա վերապահում, որ այդ մարդիկ չպետք է կատարած լինեն այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը: