2022 թվականին Վրաստանում նորածինների թիվը կազմել է 42 319, այդ թվում՝ 21 897 տղա և 20 422 աղջիկ. այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով: Այս մասին հայտնում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

2022 թվականին ամենամեծ թվով ծնունդներ գրանցվել են Թբիլիսիում՝ 14 202 երեխա, իսկ ամենաքիչը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 246 երեխա:

2022 թվականին` 2021 թվականի համեմատ, առաջնեկների տեսակարար կշիռը 37,4 տոկոսից աճել է մինչև 39,1 տոկոս, երկրորդ երեխայի մասնաբաժինը 35,6 տոկոսից նվազել է 33,5 տոկոսի, իսկ երրորդ և հաջորդ ծնունդները մնացել են գրեթե անփոփոխ և կազմել 26,6 տոկոս։

2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, մինչև 25 տարեկան մայրերից ծնված երեխաների տեսակարար կշիռը 27,2 տոկոսից նվազել է մինչև 26,5 տոկոս, 25-39 տարիքային խմբում մայրերի տեսակարար կշիռն աճել է 69,2 տոկոսից մինչև 69,6 տոկոս: Աճ է նկատվում նաև 40 և ավելի բարձր տարիքի մայրերի շրջանում, որոնց մասնաբաժինը 3,6 տոկոսից հասել է 4 տոկոսի:

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքը որոշվել է 26,4 տարին։