Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ առաջիկա մի քանի օրերին Վրաստանում եղանակը կարող է վատանալ։
Սեպտեմբերի 4-ի օրվա վերջից մինչև սեպտեմբերի 6-ի օրվա վերջը Վրաստանում սպասվում է ժամանակ առ ժամանակ անձրև, տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և քամու ուժգնացում։
«Սպասվող տեղումները կարող են հեղեղումներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, իսկ լեռնային շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում»,- ասվում է տեղեկատվության մեջ։