Հոկտեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտվել է։ Վրաստանի ԿԸՀ-ի կայքում նշվում է, թե քանի կուսակցություններ են գրանցված և ինչ համարի ներքո են նրանք մասնակցելու ընտրություններին։

ԿԸՀ-ի կայքից ստացված տեղեկատվության համաձայն, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 27 կուսակցություն, 11 կուսակցության գրանցում մերժվել է։

Արդեն հայտնի են նաեւ այն ընտրական համարները, որոնցով կուսակցությունները կմասնակցեն ընտրություններին։

ներկայացնում ենք գրանցված կուսակցությունների ցանկը և ընտրական համարները, որոնցով նրանք մասնակցելու են ընտրություններին.

1 «Սաքարթվելո» կուսակցություն – համար 17
2 «Երրորդ ճանապարհ» կուսակցություն – 14
3 «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցություն – 25
4 «Մեր միասնական Վրաստանը» կուսակցություն – 12
5 Վրաստանի Լեյբորիստական կուսակցություն – 10
6 Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 13
7 «Արդարության համար» – 15
8 «Ազատ Վրաստան» – 20
9 «Ձախ դաշինք» – 26
10 «Անա Դոլիձե՝ ժողովրդի համար» – 48
11 «Փոխիր Վրաստանը» – 16
12 «Դեմոկրատների դաշինք» – 19
13 «Տրիբունա» – 21
14 Կանաչների կուսակցություն – 24
15 «Ազատ ընտրություններ՝ նոր այլընտրանք» – 23
16 «Վրացական միասնություն և զարգացում» կուսակցություն – 3
17 «Վրաստանի միասնություն» – 27
18 «Այո, Եվրոպա» – 1
19 «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» – 41
20 «Գիրչի» – 36
21 «Վրաստանի հայրենասերների դաշինք» – 8
22 «Եվրոպական Վրաստան – Ազատության շարժում» – 2
23 «Եվրոպական դեմոկրատներ» – 6
24 «Գվարամիա Մելիայի նոր միասնություն» – 4
25 «Քաղաքացիներ» – 7
26 Ուժեղ Վրաստան-Լելո, ժողովրդի համար, հանուն ազատության – 9
27 «Միասնություն-Ազգային շարժում» – 5

Ըստ ԿԸՀ-ի կայքի՝ գրանցումը մերժվել է հետևյալ կուսակցություններին.

1 «Ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ»
2 «Վրացական զարգացման կուսակցություն»
3 «Եվրոպական սոցիալիստներ»
4 «Ժողովրդական կուսակցություն»
5 «Ազգային դեմոկրատական կուսակցություն»
6 «Վրաց ավանդականների միություն»
7 «Վրաստանի կոմունիստական կուսակցություն»
8 «ԶԼՄ-ներ, լեզու, հավատք»
9 «Հաղթանակ միասնական Վրաստանի համար»
10 «Սերունդ հանուն Վրաստանի»
11 «Թեթրեբի»

Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրական դաշինքներ ստեղծելն արգելված է։