Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է 2022 թվականի ապրիլի 2-ին, Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների վերջնական արդյունքները։

Ըստ ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանիի, ամփոփ արձանագրության համաձայն՝ թիվ 12 մեծամասնական ընտրատարածքում, որն ընդգրկում է Ռուսթավին և Գարդաբանին, մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի անդամ է ընտրվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Իրակլի Շատիկիշվիլին, ով ստացել է ձայների 90,61 տոկոսը (34 333 ձայն):

Նրա խոսքով, մյուս ընտրական սուբյեկտների ստացած ձայների թիվը հետևյալն է. №34 Մամուկա Տուսկաձե՝ «Մամուկա Տուսկաձե հանուն սոցիալական արդարության»՝ 2634 ձայն, (6,95 տոկոս). №59 Քամալ Մուրադխանով՝ «Վրաստանի միասնության և զարգացման կուսակցություն»՝ 923 ձայն, (2,44 տոկոս)։

«Հատկանշական է, որ թե՛ քվեարկության օրը, թե՛ դրան հաջորդած ընտրության ընթացակարգերն անցկացվել են օրենքով սահմանված կարգով։ Ընտրողները հնարավորություն ունեցան իրենց ընտրությունը կատարել անվտանգ և առողջ միջավայրում։ Ընտրական պաշտոնյաները ընտրողներին սպասարկում էին տեղամասերում բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Դիտորդների և լրատվամիջոցների ազատությունը լիովին երաշխավորվել է օրենքով սահմանված կարգով։ Քվեարկությունից հետո տեսանկարահանվել է քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը։ Բացի այդ, հաշվվել են հինգ ընտրատեղամասերի արդյունքները։ Քվեաթերթիկների վերահաշվարկից հետո Վրաստանի խորհրդարանի միջանկյալ ընտրությունների արդյունքները մնացել են անփոփոխ։ Վերահաշվարկի ընթացքում ապահովվել է հրապարակայնություն և ընթացքի մեջ է եղել տեսանկարահանումը։ Տեսանյութը հասանելի է Google Drive հարթակում»,- ասել է Նաթիա Իոսելիանին։

Նաթիա Իոսելիանիի խոսքով՝ ամփոփ արձանագրության համաձայն՝ միջանկյալ ընտրություններին գրանցվել է 139 989 ընտրող, ընտրություններին մասնակցել է 40 614 ընտրող։