Սուրեն Մոսոյանը հավակնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնին: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, որի կազմում են Կարեն Թարզյանը, Ատրյուշ Վարդանյանը, Վաղարշակ Խանոյանը, Յուրիկ Հարությունյանը, Ռաֆիկ Տիտիրյանը: Թեկնածուի հայերենով թարգմանված նախընտրական պաստառների վրա գրված է «Նինոծմինդայի քաղաքապետ»:

Քաղաքապետի թեկնածուի կարգախոսն է՝ «Դարձնե՛նք կյանքն արժանապատիվ»: Նախընտրական գովազդի և քարոզարշավի ծախսերը նախաձեռնող խմբի և թեկնածուի ներդրած միջոցներով են կատարվել: Ընտրական պաստառների և բուկլետների տպագրության վրա ծախսվել է 2000-3000 լարի: Քաղաքապետի թեկնածու Սուրեն Մոսոյանը կարծում է, որ պաստառի վրա սխալ չկա, և «Նինոծմինդայի քաղաքապետ» արտահայտությունը ճիշտ է տպագրած՝ իմաստով:

«Ոչ թե թեկնածու, այլ անձ, ով, հնարավոր է, լինի Նինոծմինդայի քաղաքապետ: Սա հենց այդպես է նշված՝ ինչպես վրացերենով՝ მერად, այնպես էլ հայերենով: Այսինքն, ես ցանկանում եմ լինել Նինոծմինդայի քաղաքապետ, որպեսզի մեր շրջանը զարգանա ու ծաղկի», – Jnews-ին տված հարցազրույցում ասաց Սուրեն Մոսոյանը:

qaxaqapet Ninocmindayi

Նինոծմինդայի մունիցիպալիտետում քաղաքապետի երեք թեկնածու է առաջադրված: Մեկ թեկնածուին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ Ավագ Բդոյանին: Նախկին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածուն է, իսկ Սուրեն Մոսոյանն առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից: