Ախալքալաքի շրջանում կրկին ակտիվանում է կորոնավարակի տարածումը։ Քաղաքում վարակի դեպքեր են հաստատվում, բայց ոչ պաշտոնապես։

Մունիցիպալիտետում այս տարի համեմատած մյուս տարիների՝ տարբեր վիրուսները շատ էին տարածված։ Հաստատվեցին նաև նոր վիրուսներ, ինչպիսինն է օրինակ՝ կոքսակի վիրուսը։

Մի քանի ամիս շրջանառվող վիրուսը շատ նման է սեզոնային գրիպին, սակայն ինչպես Ախալքալաքի առողջապահության կենտրոնից հայտնեցին, այն հիմնականում կորոնավարակ է, սակայն ախտանիշները նույն գրիպի նման է։

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավարակը հաստատվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Հիմա արդեն առողջապահության կենտրոններում էլ թեստեր չեն անցկացնում, սակայն ցանկացած դեղատանը թեստ վաճառվում է։

Երկրում տարածված է նաև սեզոնային գրիպը, ջրծաղիկը և կարմրուկը։ Կարմրուկի և ջրծաղիկի վիրուսն այս տարի շատ լայն տարածում գտավ։ Հիմա դեպքեր կան, բայց ոչ շատ, վարակները սկսում են նահանջել։

Հոկտեմբեր ամսին Ախալքալաքում առաջին անգամ հաստատվեց նոր վիրուս՝ կոքսակին։ Այն հիմնականում տարածվում է երեխաների շրջանում, ցան է առաջանում բերանի, ոտքերի և ձեռքերի շրջանում։

Հիմա կոքսակիի դեպքեր կան հաստատված մի քանի մանկապարտեզներում, սակայն քանի որ մանկապարտեզներում արձակուդներն են մոտենում, նպատակահարմար չեն գտնում փակել խմբերը, չնայած այն հանգամանքին, որ երեխաների հաճախելիությունը նվազել է։ Ըստ Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրենի՝ մեր մունիցիպալիտետում կոքսակին նույնպես սկսում է նահանջել։

Կարող եք կարդալ՝