Ախալքալաքի մունիցիպալիտետում արագ տարածվում են ջրծաղիկն ու կարմրուկը։ Կաջոյի մանկապարատեզը նախնական մեկ շաբաթով փակվում է, մանկապարտեզ չեն հաճախի նաև Մերենիա, Օրջա և Բավրա գյուղերի երեխաները։ Բացահայտված են կարմրուկի դեպքեր։
Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է, որ վարակները շատ են տարածված։
«Ներկա դրությամբ ջրծաղիկի և կարմրուկի պատճառով փակվել է Կաջո գյուղի մանկապարտեզը, ինչպես նաև Մերենիա գյուղի երեխաները չեն հաճախում Բարալեթի մանկապարտեզ, քանի որ նրանց խմբում ևս բացահայտվել են կարմրուկի դեպքեր։ Պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը կանգնեցնենք», – ասաց Տոնականյանը։
Կաջոյի մանկապարտեզը փակվել է նախնական մեկ շաբաթով։ Ինկուբացիոն շրջանը 21 օր է, որոշում է կայացվել մեկ շաբաթով փակել, եթե անհրաժեշտություն լինի, ապա կերկարածգվի։ Երեխաները, որոնց մոտ հասատավել է կարմրուկ, արդեն տևական ժամանակ է ունեն վարակը։
Ինչպես նաև այսօր արդեն մեկ շաբաթով կարանտին է հայտարարվել Օրջա և Բավրա գյուղերի երեխաների համար։
Թե ջրծաղիկը, թե կարմրուկը շատ տարածված են։ Ինչպես նշում է Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենը՝ Ախալցիխեից մասնագետ են հրավիրել, ով անալիզներ է վերցրել և սպասում են պատասխաններին։ Բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում։
Իսկ թե ե՞րբ կգնան արձակուրդ մանկապարտեզները այս իրավիճակում դեռ անորոշ է։ Մանկապարտեզների միության տնօրեն Անահիտ Ասատուրյանն ասում է․
«Հիմա դեռ կոնկրետ բան չենք որոշել, քանի որ առանց այդ էլ փակում ենք մանկապարտեզը վարակների պատճառով։ Կարմրուկ է տարածված շատ։ Քաղաքի վրաց խմբում երեխաներ չեն հաճախում, փակեցինք այսօր, դեպքերը բացահայտվում են առողջապահական կենտրոնի ստուգումների ընթացքում։ Քանի որ այսպիսին է իրավիճակը, չեմ կարող ասել թե երբ կգնանք արձակուդ»։
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով: