Վրաստանում գրանցվել է նոր կորոնավարակի առաջին դեպքը:
Այս մասին կառավարության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Ըստ Տիկարաձեի, վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացի, 50-ամյա մի տղամարդու մոտ, ով երեկ Իրանից Ադրբեջանի տարածքով ժամանել է Վրաստան:
Տղամարդուն տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց: Նախարարի խոսքով, նրա վիճակը բավարար է:
Աղբյուրը՝ 1tv.ge