Դմիտրի Շևարդնաձեի անվան Թբիլիսիի Ազգային պատկերասրահի չորս սրահներում բացվեց Վրաստանի ազգությամբ հայ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի նկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված են տաղանդավոր նկարչի 96 նկարները: Սա նկարչի աշխատանքների առաջին ցուցահանդեսն է Թբիլիսիում: Ցուցահանդեսը նվիրված է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի 125-ամյակին և նրա մահվան 50-ամյակին, կազմակերպվել էր Վրաստանի Ազգային պատկերասրահի կողմից, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ` նկարչուհի Իրենա Օհանջանովի համակարգմամբ և նախագծմամբ:

Բաժբեուկ-Մելիքովի ստեղծագործական գործունեությունը հիմք է հանդիսանում ժամանակակից գեղանկարչություն զարգացման համար: Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի այն աշխատանքները, որոնք պահվում են Վրաստանում: Նրանց թվում կան աշխատանքներ, որոնք պահվում են Վրաստանի Ազգային թանգարանում և Գիորգի Լեոնիձեի անվան Վրաց գրականության թանգարանում:

Ցուցահանդեսը, որին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հոգևորականները, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիվանագետները, տարբեր ազգությունների մտավորականներ ու նկարչական արվեստը սիրողներ, բացումը կատարեց Վրաստանի Ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիփանիձեն:

Կարևորելով հայ-վրացական մշակութային փոխկապակցումը և ներդաշնակեցումը, գլխավոր տնօրենը ընդգծել է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի արվեստի արժեքը: Վրատանի վաստակավոր գործչի` Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքովի աշխատանքների ցուցահանդեսը Թբիլիսիում կտևվի մինչ 2017 թվականի փետրվարի 24-ը: