Մենք դիտարկում ենք տնտեսության վերականգնմանը, և արտաքին առևտրի վիճակագրությունը դա հաստատում է: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ըստ նրա, 2021 թվականի մարտին գրանցվել է արտահանման ռեկորդային աճ՝ մոտ 31%:
«Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք, չնայած այն հանգամանքին, որ երրորդ ալիքի [կորոնավիրուսային համավարակի] մոտեցման հետ մեկտեղ մեծ վտանգի տակ ենք գտնվում: Վրաստանի տնտեսությունը վերածնվում է, զարգանում է, տեղական արտադրությունն ընդլայնում է իր արտահանման հնարավորությունները և դուրս է գալիս նոր շուկաներ», – ասել է Թուրնավան:
Նշենք, որ համավարակն ու կառավարության կողմից կիրառված սահմանափակումները լուրջ վնաս են հասցրել Վրաստանում բիզնես-միջավայրին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականին երկրի տնտեսությունն անկում է ապրել 6.1%-ով: Ավելին, անկումը հատկապես կտրուկ է եղել տարեվերջին: