Ախալքալաքում հավաքագրվել է «Վրաստանի Կոմունիստական կուսակցության Ախալքալաքի շրջկոմի աշխատակիցների անվանակարգային ցուցակը»: Այս փաստաթղթի ստեղծման վրա երկու տարի աշխատել է շրջկոմի կազմակերպչական բաժնի նախկին ղեկավար, նախկին շրջանային սպառողական միության նախագահ` Մելս Մահտեսյանը:

Ձեռագիր շարադրված են բոլոր պաշտոնյաների անունները, ազգանունները, զբաղեցրած պաշտոնները և թվականները՝ սկսած 1937 թ.-ից 1992թ.-ն ընկած ժամանակահատվածը, մինչև Խորհրդային Միության փլուզումը:

Բոլոր տվյալները գրված են ձեռքով, նրբորեն, սահուն և գեղեցիկ հին գրենական գրքում: Դեղնած էջերում պահվում է մի ամբողջ սերնդի տվյալներ:

«1991-92 թվականներն էին, մութ ու անորոշ ժամանակներ: Սկսվեցին «շարժումները», ովքեր աջ ուձախ ոչնչացնում էին ամեն ինչ: Քանդում էին գործողն ու չգործողը: Խորհրդային Միության փլուզումից հետո, հերթը հասավ Կոմունիստական ​​կուսակցության Շրջկոմի կոմիտեներին: Իսկ այնտեղ պահվում էին անգին փաստաթղթեր: Տարիների աշխատանք և պապիկների ու ծնողների կենսագրություններ` այդ շարժման մասնակիցների: Այն ամենից հետո, երբ թալանվեց ամբողջ գույքը, գրեթե բոլոր կուսակցությունների փաստաթղթերը նետվեցին փողոց: Այս խառնաշփոթում, ինձ հաջողվեց փրկել մի քանի անձնական գործեր և անվանական քարտեր և խմբավորելով դրանք, ես հանձնեցի թղթին, փրկելով ոչնչացումից: Սրանք կարևոր տվյալներ են, որոնք ապագայում կդառնան Խորհրդային Ախալքալաքի ուսումնասիրության առարկա» , – գրում է ամսագրի ներածական խոսքում Մելս Մահտեսյանը:

Jurnal2 — копия

Ամսագիրը պատրաստ էր դեռ 2008 թ.-ին: Որում գրված է, հաստատությունը, դրա տակ թվականներով համարակալված են անձինք, ովքեր զբաղեցրել են տվյալ պաշտոնները:

«Ամսագիրը ես տվեցի թանգարանին: Սակայն, թանգարանի հարգելի տնօրենը այն պահում էր սեյֆում և չէր հետևում: Ես խնդրեցի նրանց տպել և պահել մի օրինակ իրենց մոտ և մեկ օրինակ էլ ինձ համար – քանի որ իմ ամսագիրը ձեռագիր է: Սակայն ամսագիրը այդպես էլ մնաց սեյֆում երկու տարի, այն անհասանելի էր այցելուների համար: Հետո ես խնդրեցի հետ տալ ամսագիրը, քանի որ ես այս ամենը գրի եմ առել, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, ոչ թե սեյֆում պահեն», – պատմում է Մելս Մահտեսյանը:

Jurnal — копия

Ամսագրում կան Ախալքալաքի ամբողջ կոմունիստական համակարգի տվյալները: Սկսած շրջկոմից, գործկոմից, մինչ գավառագիտական թանգարանի, երաժշտական դպրոցի, կինոյի, ֆիզկուլտուրայի և սպորտի, շրջանային կոմիտեի, դատախազության, Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) , դատարանի, Ներքին գործերի Շրջանային վարչության, Ներքին գործերի նախարարության, Երկաթուղային կայարանների ՆԳ, տարբեր արդյունաբերական ձեռնարկությունների տվյալներ և այլն: Ուսումնասիրելով այս ամսագիրը կարելի է գաղափար կազմել, թե ինչ կար այդ օրերին Ախալքալաքի շրջանում, և ինչպիսի մարդիկ էին ղեկավարում տարբեր պետական և ոչ պետական կառույցներում ղեկավարել:

«Իմ նպատակն այն էր, որ այդ տեղեկատվությունը չկորչեր: Սրանք կարևոր տեղեկություններ են այն մասին, թե ով է աշխատել բարձր պաշտոններում Ախալքալաքում խորհրդային ժամանակներում: Եթե ես չհավաքեի կամ արխիվացնեի այն տեղեկատվությունը, այն նույնպես կկորչեր: Արխիվներում կա միայն Շրջանային կոմիտեի տեղեկատվությունը», – պատմում է հեղինակը:

Կհրատարակվի արդյոք այս ամսագիրը, թե ոչ, միևնույնն է ուշադիր և ճշգրիտ հավաքագրված այս տեղեկատվությունը կմնա, քանի որ ստեղծման գաղափարը հենց դրանում էր:

«Դա մի փաստաթուղթ չէ, որը կարող է հաստատել աշխատանքային փորձը: Նախկինում շրջկոմները չունեին աշխատակիցների անվանակարգային ցուցակ: Անվանացուցակները սկսեցին անել 37-թվականից: Երբ պաշտոնյան կար անվանացուցակում, շրջկոմը կարող էր այդ պաշտոնյային պատժել, հանել աշխատանքից, կար նման բան: Իսկ եթե չկար անվանացուցակում, այդ հարցը որոշվում էր կոլեկտիվում», – ասում է ամսագրի հեղինակը:

Այս փաստաթուղթը Ախալքալաքի ոչ անտարբեր բնակչի երկու տարվա աշխատանքի արդյունքն է, որը դարձավ քաղաքի և շրջանի ևս մի յուրահատուկ դեմքը:

Քրիստինե Մարաբյան