Ախալքալաքի բնակիչ Նաիր Մելիքյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Շին Կիոկուշին կարատեի տարվա լավագույն մարզիկի տիտղոսը:

Նաիր Մելիքյանը 2016 թվականին դարձել է Շին Կիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոն Հայաստանի Շին Կիոկուշին կարատեի հավաքականի կազմում:

«Ճիշտն ասած չէի սպասում նման տիտղոսի: Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Շատ ուրախ եմ, որ նման գնահատանքի արժանացա, անսպասելի էր: Աստված առաջ, դեպի մեծ հաղթանակներ»,- ասաց Եվրոպայի չեմպիոն Նաիր Մելիքյանը:

tarva lavaguin marzik

Նշենք, որ Նաիր Մելիքյանը ուսանում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: