Նոյեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում սպանված Գիորգի Քոլյանին կթաղեն Ախալքալաքում։

giorgi

Գիորգի Քոլյանը ծնվել է 1982 թ.-ին Ախալքալաքում, մինչ դպրոցի ավարտը նա ապրել է այստեղ, Մալխասյան փողոցում, սովորել է №2 ռուսական դպրոցում:

Այն բանից հետո, երբ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, Գիորգին երբեմն գալիս էր Ախալքալաք և միշտ կապ էր պահում տեղացի ընկերների հետ:

Ախալքալաքում նրան հիշում են, որպես բարեսիրտ ու գթասիրտ Գիա: Նրա նախկին ուսուցիչները, հիշելով նրան ասում են, որ նա եղել է ուսուցիչների սիրելին:

Գիորգին ապրել է քաղաքացիական ամուսնությամբ, նա ունի 1-ամյա դուստր` Ասյան: Նրա ընկերները, նրա մասին հիշելով ասում են, որ Գիորգին շատ հոգատար հայր էր:

«Նա շատ կատակասեր էր, և բոլորին օգնության ձեռք էր մեկնում, մենք այստեղ ճանաչում էինք նրան և սիրում, որպես մեր Գիային, իսկ Ռուսաստանում նա ձեռք էր բերել մեծ հեղինակություն և հայտնի էր բոլորին», – ասում է Գիորգի Քոլյանի ընկերներից մեկը:

Սպանության հնարավոր շարժառիթների ինչպես նաև քրեական աշխարհում նրա կյանքի մասին, Գիորգիի ընկերները չեն կարող որևէ կոնկրետ բան ասել:

Ռուսաստանում նա հեղինակություն էր, իսկ ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մի քանի տարի առաջ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ, սպանել են Գիորգիի մտերիմ ընկերներից մեկին, որից հետո սկսվեց արյան վրիժառությունը: Չի բացառվում, որ Գիորգի Կոլյանի սպանությունը կապված է հենց այս պատմության հետ: Ըստ ԶԼՄ-ների, սպանվածը Ռուսաստանի մայրաքաղաքում զբաղվում էր շինարարական բիզնեսով:

Գեորգիի մարմինը այսօր կտեղափոխեն Ախալքալաք, հուղարկավորությունը տեղի կունենա վաղը կամ մյուս օրը։