Վրաստանի ՆԳՆ-ն քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունքում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դատավորի որոշման հիման վրա բերման է ենթարկել քաղաքացի Շ.Կ.-ին ծնված 1964 թվականին։ Շ․Կ-ն ձերբակալվել է այսպես կոչված «գողական աշխարհին» աջակցելու մեղադրանքով։
Ըստ ՆԳՆ-ի, նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև Ի.Շ.-ին, ծնված 1981 թվականին, ինչպես նաև «գողական աշխարհին» անդամակցելու մեղադրանքով հեռակա մեղադրանք է առաջադրվել 1993 թվականին ծնված Է.Մ.-ին, ով ներկայումս գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս և հետախուզվում է Ինտերպոլի կողմից։
Հանցագործությունները պատժվում են մինչև 10 տարի ազատազրկմամբ։
Իրավապահների կողմից ուժեղացված ռեժիմով իրականացված քննության ընթացքում բացահայտվել են մի քանի հանցավոր դրվագներ, մասնավորապես՝ ամբաստանյալները շփվել են օրենքով գողերի և հանցագործ գլխավորի անունից տարբեր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հետ և պահանջել վճարել գումար, որպես «գողերի բաժին»։ Տուժողներին ուղարկվել են նաև հսկողության արդյունքում ահաբեկման նպատակով արված լուսանկարներ, իսկ անհնազանդության դեպքում սպառնացել են սպանել նրանց։