2020-2021 ուսումնական տարում Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում պետությունը կֆինանսավորի որոշ բակալավրիատի ծրագրեր: Ուսանողները հնարավորություն ունեն ինչպես Ախալցիխեում, այնպես էլ համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում անվճար սովորելու:

Պետությունը ֆինանսավորում է հետևյալ ուսումնական ծրագրերը.

– Պատմություն (Ախալցիխե)
– Վրաց բանասիրություն (Ախալցիխե)
– Վրաց բանասիրություն (Ախալքալաք)
– Անգլերեն բանասիրություն (Ախալցիխե)
– Նախակրթարանի ուսուցիչների վերապատրաստում բակալավր-մագիստրոսի ինտեգրված ծրագրով (Ախալցիխե)
– Պետական կառավարում (Ախալքալաք)
– Պետական կառավարում (Ախալցիխե)
– Տնտեսություն (Ախալցիխե)
– Տնտեսություն (Ախալքալաք)
– Տեղեկատվական տեխնոլոգիաներ (Ախալցիխե)
– Էկոլոգիա (Ախալցիխե)
– Ագրոնոմիա (Ախալցիխե)
– Ադրբեջանախոսների համար (Ախալցիխե)
– Հայախոսների համար (Ախալցիխե)
– Աբխազախոսների համար (Ախալցիխե)
– Օսախոսների համար (Ախալցիխե)
– Ադրբեջանախոսների համար (Ախալքալաք)
– Հայախոսների համար (Ախալքալաք)
– Աբխազախոսների համար (Ախալքալաք)
– Օսախոսների համար (Ախալքալաք)

Անասնաբուժության բակալավր-մագիստրոսական ինտեգրված ծրագիրը, վրացերենի ուսուցման ծրագիրը, իրավաբանական և բիզնեսի կառավարման ծրագրերը չեն ֆինանսավորվելու: Ուսումնառության արժեքը 2250 լարի է: