«Transparency International-Georgia»-ն (TI) հայտնում է, որ Ախալցիխեի մունիցիպալիտետում համաճարակաբանական վերահսկողության բոլոր օղակները վերահսկվում են նույն ընտանիքի անդամների կողմից:

Ըստ կազմակերպության տվյալների, Ախալցիխեի մունիցիպալիտետի «Հանրային առողջության կենտրոնի» տնօրեն Նաիրա Խաբուլիանին համատեղում է վարձատրվող մի քանի տեսակի գործունեություններ: Ներառյալ՝ Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում համաճարակաբանի պաշտոնը:

«Նա, որպես ղեկավար, պարտավոր է իր համար էլ համաճարակաբանական հսկողություն իրականացնել: Բացի այդ, Խաբուլիանին միաժամանակ աշխատել է որպես համաճարակաբան՝ կորոնավիրուսի ընթացքում ստեղծված Սամցխե-Ջավախքի երկու տենդի կենտրոններում, ինչը օրենքով արգելված է: Իսկ ամբողջ տարածաշրջանում համաճարակաբանական հսկողություն իրականացնող ծառայությունը ղեկավարում էր Նաիրա Խաբուլիանիի դուստրը՝ Նինո Զեդգինիձեն, Սամցխե-Ջավախքի Հիվանդությունների ազգային կենտրոնի բաժանմունքի վարիչը», – գրում է TI-ը:

Կազմակերպությունը նշում է, որ

• Նաիրա Խաբուլիանիի ընկերությունը ամբողջ մունիցիպալիտետում իրականացնում է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների մոնիտորինգ, ինչպես նաև հիվանդանոցներում ներքին վարակների կանխարգելում: Մոնիտորինգը, բնականաբար, տարածվում է Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի վրա, որտեղ ինքն է համաճարակաբանական իրավիճակի համար պատասխանատու անձը, և համապատասխան վիճակագրությունը փոխանցում է դստերը՝ հիվանդությունների կառավարման կենտրոնի մարզային գրասենյակ:

• Նույն բաժանմունքից, որտեղ Նաիրա Խաբուլիանիի ամուսինը և Նինո Զեդգենիձեի հայրը՝ Թենգիզ Զեդգենիձեն, աշխատում են որպես վարորդ, ընկերությունը ստանում է պատվաստանյութեր, շիճուկներ և իմունիզացիայի համար անհրաժեշտ այլ նյութեր, որոնք այնուհետև բաժանում է մունիցիպալիտետում համապատասխան բուժհաստատություններին:

• Նաիրա Խաբուլիանիի ընկերությունը վերահսկում է մունիցիպալիտետում իրականացնում է պատվաստանյութերի մոնիտորինգը, հաշվարկում և համեմատում է կլինիկաների կողմից տրամադրվող տեղեկությունները` օգտագործված պատվաստանյութերի վերաբերյալ:

• Մունիցիպալիտետի համապատասխան բուժհաստատություններին բաժանում է հեպատիտ B-ի և հեպատիտ C-ի զննումների ստուգման թեստերը, որոնք ստացվել են Հիվանդությունների վերահսկման տարածաշրջանային գրասենյակից:

«Կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամանակ Սամցխե-Ջավախքում տենդի կենտրոնները ստեղծվեցին հենց այն բուժհիմնարկներում, որտեղ Նաիրա Խաբուլիանին աշխատում է որպես համաճարակաբան: «Աբաստումանիի թոքաբանական կենտրոնի» և Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայի տնօրենները հաստատում են, որ ապրիլի 17-ից հունիսի 1-ը ներառյալ, Խաբուլիանին շարունակել է աշխատել որպես համաճարակաբան՝ երկու հաստատություններում միաժամանակ: Ըստ Վրաստանի կառավարության N253 հրամանագրի, նա կարող էր աշխատել միայն մեկ տենդի կենտրոնում: Բնականաբար, տենդի այս կենտրոններից համաճարակաբանական իրավիճակի մասին տեղեկությունները փոխանցվում էին Խաբուլիանիի դստերը ենթակա տարածաշրջանային կենտրոնին», – գրում է «TI»-ը:

«Transparency International-Georgia»-ն կոչ է անում Վրաստանի օկուպացված տարածքների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարարության և Ախալցիխեի մունիցիպալիտետի համապատասխան ծառայությունների ներքին աուդիտին` հետաքրքրվել Նաիրա Խաբուլիանիի և նրա դստեր` Նինո Զեդգենիձեի շահերի բախմամբ և արձագանքել համապատասխան ձևով:

Նա նաև կոչ է անում պետական աուդիտի ծառայությանն ուսումնասիրել այն պետական բժշկական ծրագրերի իրականացման ծախսերն ու արդյունավետությունը, որոնք համատեղ իրականացվում են ընտանիքի ենթակայության բուժհիմնարկների կողմից: