Հուլիսին ամբողջ Վրաստանում բացահայտվել է ապօրինի ծառահատման և տրանսպորտավորման 213 փաստ: 13 գործերը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:
Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը և Գյուղատնտեսության նախարարությունը, Բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, ամենամեծ թվով ապօրինի ծառահատումները գրանցել են Կախեթիի շրջանում՝ 77 դեպք:
Սամցխե-Ջավախքի շրջանում հայտնաբերվել է 26, Իմերեթիում` 49, Սամեգրելո-Զեմո Սվանեթում` 14, Շիդա Քարթլիում` 11, Քվեմո Քարթլիում՝ 9-ը, Աջարիայում` 15, Մցխեթա-Մթիանեթիում` 8, Ռաճա-Լեչխումիում` 3, Գուրիայում`1 դեպք:
Առգրավվել է ընդհանուր առմամբ 1000 խորանարդ մետր ապօրինի հատված փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է անտառահատման տեխնիկական կանոնակարգի 28 խախտում և վերացվել են 10 չգրանցված անտառային հատումները:
Այս դեպքերով զբաղվում են պատկան մարմինները` հետագա արձագանքման նպատակով:
Նման նյութեր:
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի III մասնաշենքում պետության կողմից ֆինանսավորվող մասնագիտական կրթության ծրագրի շրջանակներում կավելացվի 5 ծրագիր:
03.03.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 25-ին, Բորժոմիի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավարակի երկու նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 686, որից 329-ը՝ Ախալքալաքում,…
25.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 24-ին, Սամցխե-Ջավախքի Բորժոմիի մունիցիպալիտետում է գրանցվել կորոնավարակի մեկ նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 684, որից 329-ը՝…
24.02.2021 | Հասարակություն
Վերջին մեկ օրում Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 258 նոր դեպք, ապաքինվել է 571 պացիենտ, մահացել՝ 10-ը:
21.02.2021 | Հասարակություն
Վերջին մեկ օրում Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 396 նոր դեպք, ապաքինվել է 469 պացիենտ, մահացել՝ 19-ը:
20.02.2021 | Հասարակություն
Սամցխե-Ջավախքում հունվարին հայտնաբերվել է ծառահատման ապօրինի հատման և տեղափոխման 23 փաստ: Վրաստանի ողջ տարածքում բացահայտվել է 294 փաստ: Դեպքերից 4-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ:
05.02.2021 | Հասարակություն
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2020 թվականին Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել 126 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 22 մարդ, 185-ը վնասվածքներ են ստացել:
04.02.2021 | Հասարակություն
Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության պետի պաշտոնը թափուր է, նախկին ղեկավար Լեւան Խարաբաձեն հրաժարական է տվել:
28.01.2021 | Հասարակություն