«Միջազգային թափանցիկություն. Վրաստան» կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն` անցած տարի Վրաստանի խորհրդարանի 21 պատգամավոր ոչ մի անգամ չի օգտվել ամբիոնից ելույթ ունենալու իր իրավունքից, այդ թվում հայազգի՝ Հենզել Մկոյանը, Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը:

«Լռակյաց» պատգամավորները ներկայացնում են «Վրացական երազանքը» կուսակցությունը: Նրանց թվում են նաև հայազգի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը: Հարկ է նշել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Սամվել Մանուկյանին:

«Միջազգային թափանցիկություն. Վրաստան» զեկույցի համաձայն` չնայած ելույթ ունեցող պատգամավորների թիվն աճել է, սակայն պատգամավորներ ակտիվության պակասը խնդիր է մնում: Ինչ վերաբերում է օրենսդիրի ամենաակտիվ ներկայացուցիչներին, ըստ կազմակերպության զեկույցի` 2019 թվականին ամենաշատ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակը Ռատի Իոնաթամիշվիլին է, իսկ լիագումար նիստերի ամենաակտիվ մասնակիցը խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Անրի Օխանաշվիլին է, ընդդիմությունից` Էկա Բեսելիան, պատգամավորական հարցերի մեծամասնության հեղինակը Սերգի Կապանաձեն է, ամենաակտիվ կոմիտեն` իրավաբանական հարցերով կոմիտեն է:

Հենզել Մկոյանը հնարավոր է առաջադրի իր թեկնածությունը

Սամվել Մանուկյանն իր մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին