«Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության մեծամասնական պատգամավորի 30 թեկնածուներից է Սամվել Մանուկյանը: Նա կներկայանցի Ախալքալաք-Նինոծմինդա մեծամասնական ընտրատարածքը:
Վրաստանի խորհրդարանում է հայտնվել 2016 թ-ին համամասնական ցուցակով:

Այսօր՝ հուլիսի 20-ին, «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը ներկայացրել է 30 ընտրատարածքներում մեծամասնական պատգամավորի թեկնածուներին:

«Ինձ ընտրել են որպես թեկնածու՝ կուսակցության ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո: Ինձ համար դա մեծ ու հաճելի անակնկալ էր, ես էլ ձեզ պես տեղյակ չէի», – JNEWS-ի հետ զրույցում ասաց Սամվել Մանուկյանը:

Նրա կարծիքով, համամասնական ցուցակներով «Վրացական երազանք»-ի թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Նինոծմինդայից:

Սամվել Մանուկյանը Վրաստանի IX գումարման խորհրդարանի պատգամավոր է:

Սամվել Մանկույանը ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 6-ին: Ավարտել է Երևանի տնտեսական համալսարանը՝ քաղաքացիական-աշխատանքային իրավունք մասնագիտությամբ:

Նա ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել 2009 թվականից մինչև 2016 թվականը, 2009 թվականից մինչև 2016 թվականը եղել է «Geofood Ltd»-ի կոմերցիոն տնօրենը:

Վրաստանի խորհրդարանում նա 2017 թվականի հունվարի 20-ից ընդգրկվել է որպես «Վրացական երազանք – կանաչներ» խմբակցության անդամ: Նա նաև «Վրացական երազանք» խմբակցության անդամ էր՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2017-ի հունվարի 20-ը:

Սամվել Մանուկյանը եղել է նաև գյուղատնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովների կազմում և հանդիսանում է խորհրդարանական 19 խմբերի անդամ:

Ամուսնացած է, ունի 3 երեխա և 1 թոռնիկ: