Այսօրվանից Մառնեուլիում ավարտվել է խիստ կարանտինը: Մունիցիպալիտետում հանվել է տեղաշարժման արգելքը: Քաղաքացիները հնարավորություն կունենան տեղաշարժվել առանց որևէ խնդրի:

Մունիցիպալիտետի մուտքի մոտ տեղադրված անցակետի ապամոնտաժումն իրականացվել է երեկ գիշեր: Ապամոնտաժման աշխատանքներին ներկա են գտնվել Քվեմո-Քարթլիի նահանգապետը, Մառնեուլիի քաղաքապետը և սակրեբուլոյի անդամները:

Մառնեուլիում, համավարակաբանական իրավիճակից ելնելով, խիստ կարանտին էր հայտարարվել մարտի 23-ին:

Չնայած արգելքի վերացմանը, դեռևս գործելու է պարետային ժամը, որի համաձայն, ժամը 21:00-ից մինչև առավոտյան 6-ն արգելվում է փողոցում քայլելը:

Նոր կորոնավիրուսի կանխարգելման պատճառով, երկրում արտակարգ դրություն է հայտարարված մինչև մայիսի 22-ը: