Մայիսի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 407 մարդ, մահացել է 18 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 343 603, այստեղից ապաքինվել է 326 423 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 757:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 300 փորձարկում, այդ թվում 14 238-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 11 062-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.86% է, վերջին 14 օրվանը՝ 3.46%, վերջին 7 օրվանը՝ 2.85%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 138 151 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 484 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 47 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 815 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 661 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: