«Բարձրլեռնային շրջանների մասին» օրենքի համաձայն, բոլոր բնակելի վայրերը, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1500 (և բարձր) մետր բարձրության վրա, կստանան լրացուցիչ ֆինանսական օգնություն, այստեղից ելնելով՝ և Նինոծմինդան և Ախալքալաքը պիտի օգտվեն օրենքով տրված արտոնություններից:

«Բարձրլեռնային շրջանների մասին» օրենքը ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից, այն նախատեսում է լրացուցիչ ֆինանսական օգնություն բնակչության տարբեր շերտերի համար: Ավտոմատ կերպով «բարձրլեռնային տարածաշրջան» կարգավիճակի տակ կլինեն բոլոր բնակելի վայրերը, որոնք գտնվում են ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա, դա ամրագրված է օրենքով, իսկ մնացած
շրջանները, որոնք կանցկացվեն այդ կարգերում ինչ-ինչ պատճառներով, պետք է որոշվի պետության կողմից:

«Մինչև տարվա վերջ Կառավարությունը կորոշի, թե երկրի որ տարածաշրջանները կմիանան բարձրլեռնային շրջանների բնակչության օգնության ծրագրին: Այն բնակելի վայրերը որոնք գտնվում են ծովի մակարդակից 1500 մետրից բարձրության վրա ավտոմատ կերպով կմիանան ծրագրին: Խոսքը 1 123 բնակելի վայրերի մասին է», – հայտարաել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Նոդար Ջավախիշվիլին:

«Բարձրլեռնային շրջանները» մասին նոր օրենքի համաձայն պետությունը լրացուցիչ օգնություն կհատկացնի երկրի բարձրլեռնային տարածաշրջանների բնակելի վայրերին: Օրինակ, առաջին և երկրորդ երեխայի ծնվելու համար ընտանիքը կստանա ամենամսյա 100 լարի ամբողջ տարվա կտրվածքով: Երրորդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքը կստանա ամենամսյա 200 լարի ամբողջ երկու տարվա կտրվածքով:

Թոշակառուները կստանան կենսաթոշակը 20% ավելացումով, իսկ բիզնեսի աշխատողները բարձրլեռնային շրջաններում լիովին կազատվեն հարկերից: