Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքսի» 2020 թվականի հետազոտության համաձայն, Վրաստանի վարկանիշային բալը պատմական առավելագույնին է հասել, որը կազմում է 77,1: Աշխարհի վարկանիշում Վրաստանը առաջընթաց է գրանցել 4 դիրքով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:

Նախորդ տարվա համեմատ, Վրաստանը Եվրոպայում 2 դիրքով առաջընթաց է գրանցել: Այս ցուցանիշով Վրաստանը Եվրոպայում 45 երկրների շարքում 6-րդ տեղն է գրավում «Հիմնականում ազատ» կարգավիճակով:

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ 2020 թվականի վարկանիշը գնահատվում է հետևյալ չորս ուղղություններով՝ օրենքի գերակայություն, կառավարության կազմ, կանոնակարգերի արդյունավետություն և բաց շուկա: Այս ուղղություններն, իրենց հերթին ներառում են 12 բաղադրիչ:

«Հատկանշական է, որ վարկանիշի 12 բաղադրիչներից Վրաստանը բարելավել է իր դիրքերը հինգ հիմնական ոլորտներում, դրանք են՝ սեփականության իրավունք (68,6 միավոր), կառավարության արդարություն (64,8 միավոր), դատարանի ​​արդյունավետություն (57,9 միավոր), դրամական ազատություն (78,3 միավոր) և ֆիսկալ ազատություն (94,4 միավոր): 2020 թվականին Վրաստանը աննախադեպ ճանաչում է ձեռք բերել մասնավոր սեփականության իրավունքի ցուցանիշում և երկրի վարկանիշը կազմել է 68,6 միավոր: 2012 թվականին երկիրն այս ցուցանիշում ուներ ընդամենը 40.0 միավոր»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ:

Գերատեսչությունը նշում է, որ դա վերահաստատում է միջազգային կազմակերպությունների կողմից Վրաստանում կոռուպցիայի բացակայության և կառավարության արդյունավետության ճանաչումը:

Նախարարությունը պարզաբանում է նաև, որ դրամական ազատության ինդիկատորը գնահատում է երկրում գնաճի ցուցանիշը և գնահատում է վերջին երեք տարվա ընթացքում գնաճի միջին մակարդակը: Վրաստանը առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Իսլանդիան, Նիդեռլանդները, Լիտվան, ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Շվեդիան, Չեխիան, Կորեան, Գերմանիան, Նորվեգիան, Ավստրիան, Ճապոնիան, Քաթարը, Լատվիան, Հայաստանը, Բուլղարիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Ուկրաինան և այլն: