Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 637 դեպք:

Ներքին գործերի նախարարության տվյալներով, ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն տուգանել է 98 ֆիզիկական անձ: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 539 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:

«Ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին, պահպանել հաստատված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին», – հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչությունում պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվելու դեպքում տուգանքը անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության: