Վրաստանի վարչապետի գլխավորությամբ, կորոնավարակի կապակցությամբ գործող միջգերատեսչական խորհուրդը անց է կացրել հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է երկարացնել դպրոցական արձակուրդը մինչև ապրիլի 1-ը։

Վարչապետի մամլո ծառայության հաղորդմամբ, խորհրդի նիստում կառավարության ղեկավարը ինֆորմացիա է ստացել, Վրաստանում կորոնավարակով վարակված հիվանդների առողջական վիճակի և աշխարհում գոյություն ունեցող իրավիճակի մասին։ Նիստին նշվել է, որ այս պահին Վրաստանում գրանցված է կորոնավարակի 23 դեպք։ Նրանցից մեծամասնության առողջական վիճակը բավարար է, իսկ երկու հիվանդի վիճակը համեմատաբար ծանր, սակայն այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Համակարգող խորհրդին լրատվություն է փոխանցվել, որ այս պահին կարանտինում է գտնվում 126 մարդ, իսկ հսկողության տակ է 46 անձ։

Բացի այդ, հանդիպմանը որոշում է կայացվել, որ կրթական հաստատություններում արձակուրդը կտևի մինչև ապրիլի մեկը, ինչպես նաև հատուկ կարիք ունեցող անձանց սպասարկումը դադարեցվել է օրվա կենտրոններում։

Բացի այդ, պարտադիր զինվորական զորակոչը հետաձգվել է մինչև ապրիլի 13֊ը։

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կտրականապես զգուշացնում է, ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն և առողջապահության նախարարության հանձնարարականի համապատասխան, պաշտպանել ինքնամեկուսացման կանոնները, որպեսզի վտանգ չստեղծեն ընտանիքի անդամների և հասարակության համար: