Առավոտվանից մենք փորձում ենք պարզել, թե երբ կվերականգնվի «Նինոծմինդա» մաքսակետի աշխատանքը, որտեղ կուտակվել են հարյուրավոր մեքենաներ, իսկ երեկվանից անցակետն աշխատում է խափանումներով: Սահմանային ոստիկանությունից մեզ ուղղորդում են Եկամուտների ծառայություն, այնտեղից ասում են, որ իրենք չգիտեն, թե երբ կվերականգնվի աշխատանքը, սակայն, ըստ Ժդանովի բնակիչների, սարում՝ աշտարակի վրա տեղի է ունեցել վթար, որը տեղի բնակիչներն անվանում են «Քաչալ սար»:

Երեկվանից մարդիկ չեն կարող ոչ մուտք գործել Վրաստան, ոչ էլ դուրս գալ Վրաստանից՝ Նինոծմինդայի մաքսակետով: Գիշերը Վրաստանի քաղաքացիներին սկսել են թույլ տալ անցնել, իսկ օտարերկրյա քաղաքացիներին խորհուրդ են տվել վերադառնալ Հայաստան: Վրաստանի կողմից, ըստ ականատեսների, նախօրեին թույլատրել են անցնել միայն մեկ մեքենայի, որտեղ գտնվել է հղի կին: Մարդիկ տարակուսանքի մեջ սպասում էին, իսկ ոմանք էլ գնացել էին, որպեսզի հատեն հայ-վրացական սահմանը «Սադախլոյի» անցակետով:

Առավոտվանից մեզ չհաջողվեց պատասխանատու կառույցներից ճշտել, թե երբ կվերականգնվի աշխատանքը: Սակայն, ըստ այն մարդկանց, ովքեր այժմ գտնվում են սահմանին, այս պահին մաքսակետը սկսել է աշխատել: Սակայն, դեռ երկար հերթեր են ձգվում:

Հայաստանի հետ Վրաստանի սահմանին օտարերկրյա քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել երկիր

«Նինոծմինդայի» անցակետի երկու կողմերում մեծ հերթեր են գոյացել