Փետրվարի 11-ին, ժամը 19:00-ից վրաց-հայկական սահմանին գտնվող «Նինոծմինդա» մաքսակետն աշխատում է խափանումներով` ինտերնետի բացակայության պատճառով: Անցած գիշեր, ժամը 22:00-ից հետո, Վրաստանի քաղաքացիներին թույլ է տրվել անցնել մաքսակետով, սակայն օտարերկրյա քաղաքացիները կամ մնացել են հերթում, կամ հետ գնացել: Երբ կվերականգնվի մաքսակետի լիարժեք աշխատանքը, Վրաստանի եկամուտների ծառայությունից չեն պարզաբանում:

«Նինոծմինդա» մաքսակետում հերթերը երկու կողմից սկսել են գոյանալ երեկվանից: Պատճառն ինտերնետի բացակայությունն է համարվում: Այս պատճառը հաստատվեց այսօր էլ, Վրաստանի եկամուտների ծառայության կողմից՝ ասելով, որ նույնիսկ աշխատակիցների հետ նրանք չեն կարող անընդհատ կապ պահպանել, քանի որ չկա «Magti»-ի ինտերնետը և կապի որևէ այլ միջոց: Այնուամենայնիվ, մաքսատան աշխատանքը երբ կվերականգնվի, նրանք չեն կարող ասել:

Ականատեսների խոսքով՝ փետրվարի 11-ին, ժամը 22:00-ից հետո, Վրաստանի քաղաքացիներին թույլատրվել է մուտք գործել Վրաստան, իսկ Վրաստանի մաքսակետով թույլատրվել է Հայաստան մուտք գործել միայն մեկ մեքենայի, որի մեջ հղի կին է եղել:

«Միայն մեկ մեքենայի է թույլատրվել անցնել Հայաստանի տարածք: Այնտեղ մի կին կար, որն արդեն ծննդաբերում էր, իսկ մյուսներին մեր աչքի առաջ թույլ չէին տալիս: Նրանք սկսեցին մեց թույլ տալ մուտք գործել Վրաստան 22:00-ից հետո: Ներողություն խնդրելու կամ իրավիճակը բացատրելու փոխարեն՝ աշխատակիցները մեր նկատմամբ շատ ցինիկ վերաբերմունք էին ցուցաբերում», – ասում է Վրաստանի քաղաքացին, որը հատել է հայ-վրացական սահմանը՝ 2-3 ժամ հերթում սպասելուց հետո:

Մենք ստացանք նաև տեղեկություն, որ որոշ մարդիկ հետ են գնացել, որպեսզի Վրաստան մտնեն «Սադախլո» անցակետով:

Մաքսակետում ինտերնետը դեռ չի վերականգնվել, թե ինչու որոշ քաղաքացիների կարող են թույլ տալ մուտք գործել, իսկ ոմանց՝ ոչ, եկամուտների ծառայությունում տեղյակ չեն: Իսկ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանությունում պահանջում են կոնկրետ անուն և ազգանուն ասել, որպիսի կարողանան կոնկրետ պատասխանել՝ ինչո՞ւ այդ անձին թույլ չեն տվել, միգուցե նա մուտքի սահմանափակում ունի: