Ախալքալաքի շրջանի Խորենիա գյուղում տեղի է ունեցել ֆիլմի ցուցադրություն: «Միակ աղբյուր» ֆիլմում հեղինակը պատմում է տարիներ շարունակ գյուղում խմելու ջրի բացակայության մասին:

«Միակ աղբյուր» տեսապատմությունը կարճ ու դիպուկ նկարագրություն է Խորենիա գյուղում խմելու ջրի բացակայության մասին: Հեղինակը՝ Սևակ Գաբրիելյանը պատմում է, թե ինչպես են իր հարազատ գյուղում կանայք 21-րդ դարում դույլերով ջուր կրում:

Տեսաֆիլմը նկարահանվել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի՝ GIPA-ի աջակցությամբ: Ցուցադրությանը ներկա են եղել՝ Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, Խորենիա գյուղի դպրոցի տնօրենը, գյողի լիազորը, GIPA-ի դասախոսներ՝ Նինո Մախվիլաձեն և Էլենե Ասատիանին, գյուղի բնակիչներ և այլք:

Ցուցադրության ավարտին ներկաները խոսել են GIPA-ի գործնեության մասին:

Տարիներ շարունակ նրանք հորի ջուր են խմում
Մայրուղու կողքին, բայց «աշխարհից կտրված»
Նրանք պայքարում են, որ չմնան շրջափակման մեջ

Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է ինչ փորձեր են արվում Ախալքալաքի շրջանի գյուղ Խորենիան ապահովել խմելու ջրով, սակայն՝ ապարդյուն: 2019 թվականին Ախալքալաքի տեղական բյուջեից գյուղի ջրամատակարարման համակարգի անցկացման համար հատկացվել է 400 հազար լարի: