Ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն Խորհրդարանի ֆինանսների և բյուջետային հարցերի նիստի ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականից մանդատուրիների աշխատավարձը կբարձրանա։

Մանդատուրիների աշխատավարձի ավելացման նպատակով բյուջեում երկու միլիոն լարի է ներկայացված։
Ներկա դրությամբ մանդատուրիների աշխատավարձը 400 լարի է կազմում։
Հանրային դպրոցներում մանդատուրիների աշխատանքը սկսվել է 2010 թվականից։ Ներկա դրությամբ 1 300 մանդատուրի աշխատում է Վրաստանի 458 դպրոցներում։ Տարեվերջին ևս 30 դպրոցում ընդգրկվելու է մինչև 75 նոր մանդատուրի։

Հիշեցնենք, որ Ախալքալքի դեռևս երեք դպրոցներում են աշխատում մանդատուրիները։